ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ. «Ուրիշի տան վրա քար մի՛ շպրտիր»

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ. «Ուրիշի տան վրա քար մի՛ շպրտիր»
29.04.2014 | 12:43

irates.am-ում առանց զարմանքի կարդացի «Իրատես de facto» թերթի գլխավոր խմբագրի պատասխանը slaq.am կայքի հարցին: Վերջին երկու տարում համագործակցելով բացառապես «Իրատեսի» հետ՝ սպասված կերպով նկատեցի թերթի հանդուրժող, սկզբունքային, պրոֆեսիոնալ խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանի կերպարը, ում ճանաչում եմ երկար տարիներ:
Եվ այսպես, իբր, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Ս. Սեյրանյանը «Արմենիայի» եթերով իր «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հայտարարել է, թե «Հայոց աշխարհ» և «Իրատես de facto» չի կարդում: Ասում եմ՝ իբր, որովհետև անձամբ չեմ տեսել-լսել, հայկական հեռուստատեսություն գրեթե չեմ նայում, այդ թվում և՝ քարիզմային տիկին Սեյրանյանի հաղորդաշարը: Հետո՞ ինչ, ո՞ւմ է հետաքրքրում, թե ինչ պատճառներով: Ասում եմ՝ իբր, որովհետև գիտեմ տիկին Սեյրանյանի և «168 ժամի» գոյության մասին, բայց այդ թերթը չեմ կարդում, որովհետև… Հետո՞ ինչ, ո՞ւմ է հետաքրքրում, թե ինչու:
Բայց որ տիկին Սեյրանյանը «Իրատես» չի կարդում, դա ինձ համար անձնական դարդի բնույթ է ձեռք բերում: Կնշանակի չի կարդացել նաև իմ «Բարի էջ», «Հայարան. հայերի և նրանց էության մասին», «Ցեղասպանություն-100» հոդվածաշարերը, մյուս հրապարակումներս: Է, չէ՝ չէ, հետո՞ ինչ:
Հետո այն, որ մի օր կարող եմ հեռուստաեթերով խոսել տնտեսական մշակույթի, բարեգործության, ցեղասպանության, հայագիտության թեմաներով և հանկարծ հայտարարել, որ «168 ժամ» չեմ կարդում և «Ռ-էվոլյուցիա» չեմ նայում: Անկապ, առանց պատճառաբանելու ու հիմնավորելու:
Քանի որ տիկին Սեյրանյանը «Իրատես» չի կարդում, հետևապես չի կարդա նաև այս ռեպլիկը, ուստի ընթերցողներին կխնդրեի նրան փոխանցել հետևյալ հայտնի ասույթը. «Ուրիշի տան վրա քար մի՛ շպրտիր, եթե ինքդ ապրում ես ապակուց շինված տան մեջ»:

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ